Համաներման որոշումը խախտելու համար 9 դատախազ կարգապահական տույժ է ստացել18 հունվարի 2013 - 21:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչությունում ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 206.05.2011թ. NԱԺՈ-277-Ն որոշման 2011թ. ընթացքում կիրառման կապակցությամբ նախաքննության և հետաքննության մարմինների, դատարանների կողմից կայացված որոշումների, դրանց վերաբերյալ քրեական գործերի վերանայման նպատակահարմարության, այդ որոշումների հնարավոր վերացման կամ բողոքարկման, համաներման որոշման կիրառման ընթացքում թույլ տրված թերությունների, բացթողումների եւ խախտումների դեպքում մեղավոր անձանց նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների արդյունքները: Ուսումնասիրության արդյունքներով նշված գործընթացի շրջանակներում հայտնաբերված խախտումները տեսակավորվել են ըստ խմբերի. 1.Նախաքննական մարմինների ու դատարանների կողմից ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացվող պահանջագրով անձի` նախկինում ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներման կիրառման փաստերի պատշաճ կերպով չստուգելը, 2.Նախաքննության մարմինների կողմից համաներման որոշման կիրառմամբ համապատասխան որոշումներ կայացնելու պահին հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցված չլինելը, 3.Դատարանների` դատապարտյալների նկատմամբ նշանակված ազատազրկման եւ պայմանական չկիրառված պատժաչափի չկրած մասը ¼-ով կրճատելու, այսինքն` համաներման 8-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու փոխարեն կիրառել են համաներման որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում կայացված որոշմամբ դատապարտյալներն անհիմն ազատվել են պատժի կրումից, 4.Դատարանները համաներման որոշումը կիրառելու մասին որոշումների մեջ հստակ չեն նշել այն հանգամանքը, որ դատապարտյալներն ազատվում են միայն հիմնական պատժի կրումից, իսկ լրացուցիչ պատիժը շարունակում են կրել: Իրականացվել է 10 կարգապահական վարույթ և 10 ուսումնասիրություն, որի արդյունքներով 9 դատախազի նկատմամբ նշանակվել են կարգապահական տույժեր, իսկ 19 դատախազ խիստ նախազգուշացվել և նրանց ուշադրությունը հրավիրվել է համաներման որոշման կիրառման ընթացքում նրանց կողմից թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների վրա` անհրաժեշտ հետևություններ անելու և այսուհետ դրանք բացառելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |