Ջակարտայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 15

Ջակարտայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 15

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 15, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Ըստ Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության (BNPB) Ջակարտայում տուժել է քառորդ միլիոն բնակիչ, կացարանից զրկվել է 18 հազարը, տարածում են ստանում հիվանդությունները: Ընդհանուր առմամբ ջրի տակ է մնացել 97 հազար տուն:

Ըստ օդերևութաբանների, հանգստյան օրերին Ջակարտայում կարող է գրանցվել մինչև 50 մմ տեղումներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---