Լևոն Արոնյանը պարտության է մատնել Պետեր Լեկոյին![]() 19 հունվարի 2013 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի Վեյկ Ան Զեեի գլխավոր Ա մրցաշարում գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: 6-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով ուժեղ է գտնվել հունգարացի Պետեր Լեկոյից: 6-րդ տուրում ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը սպիտակներով հաղթել է Իվան Սոկոլովին, Լյուկ վան Վելին սպիտակներով պարտության է մատնել Հաո Վանգին, Հոու Յիֆանը սևերով հաղթանակ է տարել Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ Ֆաբիանո Կարուանա-Սերգեյ Կարյակին, Պանտելա Հարիկրիշնա-Վիշվանաթան Անանդ եւ Հիկարու Նակամուրա – Էրվին Լ՛Ամի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Մագնուս Կարլսենը 4.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սերգեյ Կարյակինն ու Վիշվանաթան Անանդն ունեն 4-ական միավոր, իսկ Լևոն Արոնյանը, Պանտելա Հարիկրիշնան ու Հիկարու Նակամուրան՝ 3.5-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |