API. Նավթի պահանջարկն ԱՄՆ-ում 2012թ. նվազել է 2 տոկոսով

API. Նավթի պահանջարկն ԱՄՆ-ում 2012թ. նվազել է 2 տոկոսով

PanARMENIAN.Net - Նավթի պահանջարկն ԱՄՆ-ում 2012թ. նվազել է 2 տոկոսով 2011թ. համեմատ, հայտնում է Նավթի ամերիկյան ինստիտուտը (API): «Նավթի առաքումները 2012-ին նվազել են 2 տոկոսով 2011թ. համեմատ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը նշում է, որ ցուցանիշը հասել է վերջին 16 տարում նվազագույն նիշի:

Բենզինի և դիստիլյատների առաքումները ևս նվազել են նախորդ տարի՝ 0,4 և 4 տոկոսով համապատասխանաբար: Ավիավառելիքի պահանջարկը նվազել է 1,7 տոկոսով՝ հասնելով նվազագույն ցուցանիշի վերջին երեք տարում, հայտնում է «Փրայմ» գործակալությունը

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---