Դինքի հիշատակի օրվան նվիրված հուշ-երեկո կանցկացվի «Նարեկացի» արվեստի միությունում

Դինքի հիշատակի օրվան նվիրված հուշ-երեկո կանցկացվի «Նարեկացի» արվեստի միությունում

PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստի միությունում այսօր ժամը 19:00- ին, տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված պոլսահայ մտավորական, լրագրող, Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նահատակության 6-րդ տարելիցին:

Ինչպես PanARMENIAN.Net ին փոխանցում են Նարեկացի արվեստի միությունից, երեկոյին հանդես կգան բանաստեղծ, հրապարակախոս Սագօ Արեանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, Հրանտ Դինքի մանկության ընկեր, հասարակական գործիչ` Սարգիս Հացպանյանը: Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, «Նարեկացի» ժողնվագարանների համույթը /գեղ. ղեկավար Հ. Սահակյան/ ` հայ ժողովրդական, հոգևոր և դասական ստեղծագործությունների փոխադրումների լավագույն նմուշների կատարումներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---