Փորձագետ. Իվանիշվիլու ասուլիսի ժամանակ անորակ թարգմանությունը դիտավորություն չէր![]() 19 հունվարի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցի ժամանակ թարգմանության հետ կապված ակնհայտ խնդիրներ կային: Վարչապետների խոսքը թարգմանում էր Վրաստանի դեսպանատան աշխատակցուհիներից մեկը: Վրացերենին տիրապետող փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով, թեև ոչինչ չէր աղավաղվում, բայց որակի հետ կապված խնդիրներ կային: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց նաև, որ դիտավորություն չի եղել: «Մասնագետներ չունենք: Եթե մենք կարևորում ենք Վրաստանի հետ հարաբերությունները, համապատասխան մասնագետներ պետք է պատրաստենք: Այդ օրը թարգմանչի վրա մեծ պատասխանատվություն էր դրված: Երևի կաշկանդված էր` նոր վարչապետ, նոր ԱԳ նախարար: Խեղաթյուրում չի եղել, բայց այդպիսի հանդիպման ժամանակ այդպես չպիտի լիներ: Դրա մասին պետք էր ավելի վաղ մտածել», - ասաց Ջոնի Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |