ՊԲ հրամանատարները սկսել են 2013թ պլանի կատարումը![]() 19 հունվարի 2013 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-18-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված են եղել միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել և անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ բանակի հրամանատարը հավաքները կարևոր է համարել ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի և բանակի բաժինների ու ծառայությունների միջև փոխգործակցության հարցերի հստակեցման և այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում: Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական և ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային և մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |