Տիգրան Սարգսյանը տնտեսագետ Նորայր Մանասերյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով

Տիգրան Սարգսյանը տնտեսագետ Նորայր Մանասերյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---