Սիրիայի ընդդիմության շարքերում պառակտություն է նկատվում

Սիրիայի ընդդիմության շարքերում պառակտություն է նկատվում

PanARMENIAN.Net - Սիրիայում կառավարական զորքերի դեմ պայքարին զուգահեռ հակակառավարական կոալիցիայի շարքերում պառակտում է նկատվում, հաղորդում է MIGnews-ը:

«Ալ-Քաիդայի» հետ կապված «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները բացահայտորեն հայտարարել են, որ մտադիր են փոփոխություններ մտցնել հեղափոխության նպատակների մեջ և շարիաթի օրենքներով կառավարվող պետություն ստեղծել, ինչը դաշնակիցների բացասական արձագանքի պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է գործակալությունը ապստամբների հրամանատարներն արդեն հայտարարել են, որ չեն համագործակցելու մոջահեդների հետ և կսկսեն պայքարել նրանց դեմ` Բաշար Ասադի ռեժիմի անկումի հաջորդ օրվանից սկսած:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---