ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրել է նախագահին ուղարկած նամակը![]() 19 հունվարի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից: Հովհաննիսյանն ու Թանգլիավինին քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով նրանց տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |