Բակո Սահակյան. Արցախի գյուղատնտեսության համար կարևոր են պիլոտային ծրագրերը![]() 19 հունվարի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար Հադրութում առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական և սոցիալ-տնտեսական: Ըստ երկրի ղեկավարի` գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական և դրական կողմերը, ինչպես նաև հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները` հաշվի առնելով արձանագրված արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |