ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԼԱՐԴ ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ընտրություններին հետեւելու համար Երեւան է ժամանել Եվրախորհրդի պատվիրակությունը լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Նիդերլանդների ներկայացուցիչներ: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ դիտորդները հետաքրքրվել են, թե նախագահականին անմիջապես հաջորդող խորհրդարանական ընտրությունները ի՞նչ ազդեցություն կունենան քաղաքական զարգացումների վրա, ընտրազանգվածի ո՞ր տոկոսը կմասնակցի ընտրություններին, ընտրապայքարում քննարկվու՞մ է մահապատժի վերացման խնդիրը: Պատվիրակության անդամները նշել են, որ նախընտրական հանրահավաքների եւ հանդիպումների բազմամարդ լինելը վկայում է Հայաստանի ընտրազանգվածի ակտիվության մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---