Ալեքսանդր Սկակով. Իլիա Բ-ն վաղուց իր խաղն է վարում21 հունվարի 2013 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Հազիվ թե Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն կարող է համարվել Իվանիշվիլու դեսպանը:Այդ մասին PanARMENIAN.Net ին ասել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը` խոսելով Մոսկվայում Վրաստանի պատրիարքի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: «Իլիա Բ-ն վաղուց իր խաղն է վարում: Նրան անհանգստացնում է նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հպատակությունը եկեղեցական առումով: Փաստացի երկիշխանության իրավիճակում շանս է հայտնվում դառնալ գլխավոր մեդիատորը և իշխանության երրորդ կենտրոնը: Մի մոռացեք, որ ցանկացած եկեղեցական կազմակերպություն երբեք կանգ չի առնում ձեռք բերածի վրա: Նայեք ռուսականին` նույն պատմությունը»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, ապա Սկակովը կարծում է, որ դրանք չեն հարթվի: «Տեսանելի հեռանկարում առկա է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չլուծված խնդիրը: Գլխավորը, որ հարաբերությունները կհայտնվեն, չէ որ դրանք ընդհանրապես բացակայում էին: Կընթանա տարբեր թեմաներով երկխոսություն, բայց ոչ այդ երկու նոր պետությունների թեմայով»,- ասել է փորձագետը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |