Ամենաէքստրեմալ «քարոզարշավը». Անդրիաս Ղուկասյանը սկսում է հացադուլը![]() 21 հունվարի 2013 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից մեկնարկում է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի թեկնածուները, հավանաբար, ձգել են փոխկապն ու ամենայն լրջությամբ պատրաստվում են ընտրողների հետ առաջին հանդիպմանը: Սցենարները տարբեր են: Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը մամուլի ասուլիս է հրավիրել, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պատրաստվում է Ազատության հրապարակից մեկնարկող երթին և այլն: Քարոզարշավը ամնաէքստրեմալ ձևով է սկսում«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Քարոզարշավ բառը այս դեպքում այնքան էլ կիրառելի չէ: Անդրիաս Ղուկասյանը բողոքում է, որ ընտրությունները կեղծ են լինելու, իսկ պայքարն անհավասար: Մի քանի օր առաջ նա ԿԸՀ-ից պահանջել էր անվավեր համարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն նրա դիմումը մերժել էր: Նախագահի թկնածուն էլ հայտարարեց, որ էլ չի սնվելու այնքան ժամանակ մինչև Սերժ Սարգսյանը դուրս չգա պայքարից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ մինչև ՀՀԿ-ն դուրս չգա պայքարից մյուս թեկնածուների հետ մրցակցությունը անիմաստ է համարում: Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ պայքարի իր ընտրած տարբերակը լավագույնն է: Ավելացնենք, որ մինչ Անդրիաս Ղուկասյանը վստահ հրաժարվում է հաց ուտելուց, նույն վստահությամբ՝ Երևան քաղաքի Ավան թաղամասից իր քարոզարշավն է սկսում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |