Սոցիալական ծառայողները կգնահատեն ընտանիքների կարիքները21 հունվարի 2013 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ սոցիալական ինտեգրացված ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Մասնավորապես, մշակվում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, որոնք պետք է կիրառվեն ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում, ներդրվում են տեղեկատվական համակարգեր, իրականացվում տարածքային կենտրոների վերանորոգում, աշխատողների ուսուցում և վերապատրաստում: Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում ներդրվելիք տարածքային 52 համալիր կենտրոններից 32-ի համար հատկացվել են համապատասխան տարածքներ, մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է՝ առաջիկայում հանրապետությունում արդեն իսկ գործարկել մի քանի տարածքային կենտրոններ: Ծրագրի արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրացված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով: Նշվել է նաև, որ համակարգի ներդրման արդյունքում սոցիալական ծառայողներն առարկայականորեն կգնահատեն ընտանիքների կարիքները, անհատական աշխատանքի միջոցով վերջիններիս կառաջարկվեն համապատասխան ծառայություններ տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման, կրկնուսուցման և այլն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |