«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին21 հունվարի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր երգի ներքին ընտրության մասին : Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես Հայաստանից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում, ըստ որի՝ բազմաթիվ կատարողների և հեղինակներիի հնարավորություն կտրվի ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն: Հայաստանյան ազգային ընտրությանը մասնակցելու համար կատարողի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան: Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի: Հիմնական կատարողը և բեք-վոկալ կատարողը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքեր օգտագործել չի կարելի: Բեմում չպետք է լինեն կենդանիներ: Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը՝ Գ.Հովսեփյան 26, Նորք, Երևան, 0047 «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ, «Եվրատեսիլ երգի մրցույթ 2013» հասցեով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |