Րաֆֆի Հովհաննիսյանը նամակներ է ուղարկել Սերժ Սարգսյանին, ԱԱԾ և Ոստիկանություն![]() 21 հունվարի 2013 - 20:24 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանn այսօր նամակով դիմել էր ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով 2013թ. փետրվարի 18-ին օրինական, հավասար ու կեղծիքներից զերծ ընտրություններ անցկացնելու համար կուսակցական խորհրդանիշներից, պաստառներից և գրասենյակներից ազատել հանրային տիրույթներն ու շինությունները: Բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին իբրև ՀՀ Սահմանադրության երաշխավոր՝ անձնապես և հրապարակավ պարտավորություն ստանձնել Ընտրական օրենսգրքի պահանջների ցանկացած ոտնահարում ողջ խստությամբ պատժելու համար և դադարեցնել ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների կողմից պետական միջոցների հաշվին մարզերում նախագահի թեկնածուին ուղեկցելու և հանդիպումներիn եկող քաղաքացիներին նկարահանելու գործելաոճը: «Ժառանգության» առաջնորդը հիշեցրել է նաև ավելի վաղ արված բանավեճի առաջարկի մասին: ԱԱԾ-ի և Ոստիկանության գործելակերպի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել նաև ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանին ու ԱԱԾ պետ Գ.Հակոբյանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |