Սամվել Բալասանյանը գործող նախագահին սատարելու որոշումը համաձայնեցրել է ԲՀԿ ղեկավարի հետ![]() 21 հունվարի 2013 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյատարարություն է տարածել և տեղեկացրել է, որ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ընդունում և հարգանքով է վերաբերում իր կուսակցության կայացրած որոշմանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին, սակայն միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի կայացրել է իր անձնական որոշումը և նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Այս մասին ես, բնականաբար, նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե վերընտրվի Սերժ Սարգսյանը»,-ասված է Գյումրու քաղաքապետի հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |