Գործող նախագահին օդի ու ջրի նման անհրաժեշտ է հասարակության աջակցությունը21 հունվարի 2013 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Լավ զկիզբը լավ գործի կեսն է: Այս վստահությամբ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը սկսեց իր նախընտրական քարոզարշավը: Երևանի Ավան թաղամասի Մշակույթի տանը նախագահի թեկնածուն հանդիպեց ընտրողների հետ և հայտարարեց, որ հնարավորի սահմաններում անցկացնելու են ազատ, արդար ընտրություններ: «Ասում եմ հնարավորի սահմաններում, քանի որ մեր երկրում քաղաքական պրոցեսները միայն իշխանությունների ցանկությամբ և հսկողությամբ չեն լինում: Իշխանություններն, իհարկե, պատասխանատու են»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նկատեց, որ ամեն ինչ չէ, որ կախված է իշխանություններից, ամբողջ հասարակությունը պետք է ներդնի իր ջանքերը շոշափելի առաջընթաց ստանալու համար: «Դուք ինձ շատ լավ եք ճանաչում, իմ գործունեությունը եղել է ձեր աչքի առաջ: Նայեք այդ ճանապարհին և կատարեք ձեր ընտրություննը»,- ասաց նա: Սերժ Սարգսյանը նկատեց, որ անցած տարիներին բարդություններ ու խնդիրներ եղել են, սակայն հայ հասրակությունը գնում է դեպի արդար և ապահով Հայաստան: «Խնդիրները շատ են, և դրանք մեր փոխարեն ոչ ոք չի լուծի»,- ասաց նախագահի թեկնածուն: Ըստ Սերժ Սարգսյանի` ապահով Հայաստան կարող է լիենլ միայն արդար Հայաստանը: «Մոտակա հինգ տարիներին մենք զարգացնելու ենք արդարադատության համակարգը: Պետք է պայքար ծավալել զոռբայության դեմ: Իսկ զոռբայության դեմ պայքարելու միակ մեթոդն օրենքն է: Այդ նպատակին հասնելու համար մենք բոլորս պետք է միավորենք մեր ջանքերը»,- ասաց նախագահի թեկնածուն և ավելացրեց. «Շատերին թվում է, թե նախագահը կարող է լուծել բոլոր խնդիրները: Իրականում, բոլոր խնդիրները կարող են լուծվել անհրաժեշտ պայմանների և նախադրյալների շնորհիվ»: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ իրեն օդի ու ջրի նման անհրաժեշտ է հասրակության աջակցությունը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |