Սերժ Սարգսյան. Բաքվում շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ պետություն են, ինչ արմատներ ունեն![]() 21 հունվարի 2013 - 21:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի կարծում, որ այս պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ճիշտ է: «Եթե մենք հիմա ճանաչում ենք Արցախը, նշանակում է, որ այլևս չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, իսկ եթե մենք չենք ցանկանում մասնակցել բանակցություններին, նշանակում է, որ ամեն պահի պետք է պատրաստ լինենք վարել ռազմական գործողություններ»,- այսօր Ավանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը: Նա նկատեց, որ ցանկացած ելքով պատերազմի վերսկսումը մեծ վնաս կհասցնի թե Հայաստանին, թե Ադրբեջանին, և թեԱրցախին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ Արցախի ճանաչման գործընթաց է սկսվել և որքան արագ այն ընթանա, այնքան լավ: Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և շարունակում է իր հասարակության մեջ հայատյացություն սերմանել, իսկ բանակացությունների շարունակումը ստեղծված իրավիճակում ամենալավ որոշումն է: Սերժ Սարգսյանը նկատեց, որ բանակցությունների ընթացքին զուգահեռ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ալիևը ինչքան էլ հայտարարի, թե Երևանը պատմական Ադրբեջանի հող է, միևնույնն է Երևանը չի դառնա այդպիսին: Բաքվում շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ պետություն են, ինչ արմատներ ունեն և ինչպես են առաջացել»,- նշեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների` սեփական հասարակության մեջ հայատյացության և թշնամանք սերմանելու քաղաքականության, Սերժ Սարգսյանը նշեց, որ դրանից առաջին հերթին տուժում է հենց Ադրբեջանի հասարակությունն ու ժողովուրդը: «Թունոտ մարդը չի կարող երջանիկ լինել և լավ գործեր անել»,- եզրափակեց նախագի թեկնածուն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |