ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ՋԱՎԱԽՔԻՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ17 փետրվարի 2003 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Վրաստանի պետական այրերը հաճախ են շրջանառության մեջ դնում Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի շրջանի ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը` միաժամանակ նշելով պաշտոնական Թբիլիսիի պատրաստակամությունը ռազմակայանում աշխատող տեղաբնակներին աշխատանքով ապահովելու հարցում: Ինչպես հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, Ախալքալաքում գործող "Զանգ" կուսակցության համանախագահ Մելս Թորոսյանի կարծիքով վրացական իշխանությունները նման հայտարարություններով ուզում են շեշտել ռուսական ռազմակայանի Ջավախքի համար ունեցած միայն սոցիալ-տնտեսական նշանակությունը: Մինչդեռ, ինչպես նշում է Թորոսյանը, Ախալքալաքի ռուսական ռազմակայանը ջավախքցիների համար ունի նախեւառաջ ֆիզիկական անվտանգության նշանակություն: Իսկ ինչ վերաբերում է վրացական իշխանությունների խոստումներին տեղաբնակներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ, Մ. Թորոսյանը ասել է, որ եթե վրացական պետությունը ցանկանում է Ախալքալաքում աշխատատեղեր ստեղծել, ապա դա կարող է անել Ջավախքում ապրող 50 հազարանոց անգործ աշխատուժի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |