«Ժողովուրդ». Դարձյալ չարաշահումներ՝մանկատներում ու ծերանոցներում

«Ժողովուրդ».  Դարձյալ չարաշահումներ՝մանկատներում ու ծերանոցներում

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է , որ այս օրերին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում պետական գնումների շրջանակներում բացահայտված չարաշահումների, մասնավորապես մանկատների և ծերանոցների գործունեության վերաբերյալ: Խոսքը պետգնումների գործընթացում կազմակերպվող սննդի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին է: Եվ հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի բացահայտված իրավախախտումները: Թերթը նշում է, որ կան ընկերություններ, որոնք մշտապես աշխատել են մրցակցային օրենսդրության խախտումներով և տեղեկացնում, որ մինչ օրս ուսումնասիրվել են ՀՀ ողջ տարածքում գործող մանկատների, ծերանոցների գործունեությունը և 200-ից ավելի փաթեթներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---