Ալեքսանդր Ցինկեր. ԵԽԽՎ հոռետեսական գնահատականը վաղաժամ է և չի համապատասխանում իրականությանը![]() 22 հունվարի 2013 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանում մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը: Բայց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն արդեն հասցրել է անցած շաբաթ մտահոգություն հայտնել երկրի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքի առիթով: Դիտողությունները հիմնականում վերաբերվել են հասարակությունում ընտրությունների նկատմամբ ցածր հետաքրքրությանը, ընտրողների ցուցակում անճշտություններին և արտասահմանում քվեարկելու հնարավորության բացակայությանը: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով, ԵԽԽՎ հոռետեսական գնահատականն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, վաղաժամ է և ընդհանրապես մի քիչ կանխակալ: «Մենք արդեն նախնական դիտարկում ենք անցկացրել և կարող ենք ասել, որ գալիք ընտրություններում ընտրացուցակների ճշտության մեջ ամենից շատ շահագրգռված են ԿԸՀ-ն և իշխող կուսակցությունը: Ցուցակները տեղադրված են ԿԸՀ կայքում և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ճշտել` նրա անունը կա ցուցակում, թե ոչ: Ցանկացած երկրի կարելի է մեղադրել ընտրողների ցուցակներում անճշտությունների մեջ, սակայն որքան ես գիտեմ, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո այդ անճշտությունները վերացվել են»,- ասել է Ցինկերը: Ինչ վերաբերվում է թեկնածուների ցուցակում Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների բացակայությանը, ամերիկացի պրոֆեսոր Ջոն Սվեյլզի խոսքով, ով Երևան է ժամանելու որպես ICES առաքելության անդամ, դա իսկապես նվազեցնում է ընտրական գործընթացի սրությունը: «Սխալ է ասել, որ ընտրությունները մրցակցային չեն լինելու: Երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առկայությունն արդեն խոսում է այն մասին, որ գալիք ընտրությունները բավական մրցակցային են լինելու»: Եվ, վերջապես, երրորդը: Դոկտոր Ցինկերն արդեն բազմիցս ուշադրություն է դարձրել Հայաստանի Ընտրական օրենսգրքում այն դրույթի վրա, որով արգելվում է սփյուռքահայերին քվեարկել Հայաստանի ընտրություններում: «Ընտրություններին հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ հնչել է երկքաղաքացիության մասին օրենքն ընդունելուց հետո: Սակայն ընտրության իրավունքը չի կարելի առանձին դիտարկել Հայաստանի քաղաքացու այլ իրավունքներից և պարտականություններից. հայրենիքում գոնե 6 ամիս բնակվելը, հարկեր վճարելը, զինվորական ծառայություն անցնելը: Առանց այս ամենի խորհրդարանի և նախագահի ընտրություններին մասնակցելն ուղղակի անհասկանալի կլինի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է Ցինկերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |