«ՀԺ». Էթիկայի հանձնաժողով. Դավիթ Հարություննյանն այլևս այնտեղ չէ, իսկ 83-ի գործը տեղից չի շարժվում

«ՀԺ». Էթիկայի հանձնաժողով. Դավիթ Հարություննյանն այլևս այնտեղ չէ, իսկ 83-ի գործը տեղից չի շարժվում

PanARMENIAN.Net - ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ Էթիկայի հանձնաժողովից hետ է կանչել Դավիթ Հարությունյանին: Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլևս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը:

Օրենսդրական վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր ևս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը: Էթիկայի հանձնաժողովի նոր անդամները այսօր, թերևս կմասնակցեն հանձնաժողովի նիստին, ուր շարունակվում է 83-ի գործի քննությունը: Հանձնաժողովը հատուկ ընթացակարգով, մինչև շաբաթվա վերջ, ամեն օր նիստ է անելու 83 պատգամավորներին լսելու համար: Երեկ հրավիրված 17 պատգամավորներից ոչ ոք չի ներկայացել:

 Ուշագրավ
---