«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանի գործը մեկ ամսից կլինի դատարանում

«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանի գործը մեկ ամսից կլինի դատարանում

PanARMENIAN.Net - Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «թոշակների» գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան: Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Այլևս չեն հարցաքննվում: Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին: Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տևելու, քանի որ գործի նյութերը 31 հատորից են բաղկացած»: Փաստաբանը նշել է, որ գործը շուտով ուղարկվելու է դատարան. «Այլևս կալանքը չեն երկարացնելու, ես կարծում եմ, որ գործը մեկ ամսից դատարանում կլինի»:

Թերթը հիշեցնում է, որ Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել յուրացման և պաշտոնական կեղծիքի հատկանիշներով, քանի որ պետբյուջեից թոշակների ու նպաստների համար հատկացված գումարները չէր բաժանել հասցեատերերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---