Մալիում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 3 ամսով

Մալիում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 3 ամսով

PanARMENIAN.Net - Մալիի կառավարությունը հունվարի 21-ի երեկոյան երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով: Այդ մասին ասվում է տեղի իշխանությունների հատուկ հայտարարությունում, հաղորդում է Expatica France-ը:

Ֆրանսիական զորքերի հաջողվել է իսլամիստներից ազատել երկու կարևոր քաղաքներ` Դիաբալուն և Դոենտցուն, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մեկնաբանելով արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը` պաշտոնյաները նշել են, որ իսլամիստների կողմից բռնազավթված տարածքների ազատագրման ռազմական գործողությունը հաջող է ընթանում, բայց երկիրը խաղաղություն հաստատելու կարիք ունի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---