Նավթը թանկանում է Ճապոնիայից նորությունների ֆոնի վրա

Նավթը թանկանում է Ճապոնիայից նորությունների ֆոնի վրա

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրն ավելանում են պահանջարկի աճի սպասումների ֆոնի վրա Ճապոնիայի բանկի արժութային որոշումների հրապարակումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,31 դոլարով կամ 0,28 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 112,02 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,07 դոլարով կամ 0,07 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,56 դոլար:

Բացի դրանից, նվազել են Իսպանիայի տնտեսության համար շուկայի մտավախությունները, ինչը նույնպես դրական է ազդում «սև ոսկու» արժեքի վրա: Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմը փետրվարի սկզբին FROB իսպանական պետական ֆոնդին կտրամադրի հերթական տրանշը շուրջ 2 մլրդ դոլարի չափով երկրի բանկերի աջակցության համար, իսկ Եվրախումբը նախօրեին հաստատել է Իսպանիային 1,865 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության երկրորդ տրանշը տրամադրելու մասին որոշումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---