Հրապարակվել է Արգենտինայի հավաքականի կազմը Դևիսի գավաթի առաջին խաղում

Հրապարակվել է Արգենտինայի հավաքականի կազմը Դևիսի գավաթի առաջին խաղում

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն հրապարակել է թիմի կազմը, որը Դևիսի գավաթի առաջին փուլում կհանդիպի Գերմանիայի հետ:

Արգենտինայի կազմում փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Օրասիո Զեբալլոսը: Հայտեն հրավիրել է նաև Լեո Մայերին և Գուիդո Պելուին:

Ամենայն հավանականությամբ, մենախաղում հանդես կգան Մոնակոն և Բեռլոկը, զուգախաղում` Նալբանդյանը և Զեբալլոսը:

Հայտեն խոստովանել է, որ Գերմանիայի դեմ խաղը բարդ կլինի. «Բայց ես հավատում եմ իմ թիմին, բոլոր թենիսիստները բարձր մոտիվացիա ունեն: Մենք խաղում ենք տանը և դա շատ կարևոր փաստ է մեզ համար»,- ասել է Խայտեն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---