ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Յոհանիս Սալամուրասին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Աթանասիոս Խաձիվիերիսին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Խոսելով օրեցօր խորացող հայ-հունական ռազմական համագործակցության մասին` ՀՀ ՊՆ ղեկավարը բարձր է գնահատել Յոհանիս Սալամուրասի ներդրումը եւ մաղթել նրան հաջողություններ հետագա գործունեությունում: Կարեւորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմական բնագավառում` Աթանասիոս Խաձիվիերիսն իր պատրաստակամությունն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակն էլ ավելի խորացնելու հարցում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---