Մանկական բարեգործական համերգ` Սիրիայի քրիստոնյա դպրոցներին օգնելու համար![]() 22 հունվարի 2013 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Գերմանիայի Վուպերտալ քաղաքում կկայանա մանկական բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Սիրիայի քրիստոնյա դպրոցականներին: Ծրագրի գլխավոր պատասխանատուները` Ալիսա Եփրեմյանը և Ազատ Օրդուխանյանը համերգին ընդգրկելով միայն գերմանացի և այլ ազգերի երխաներին (հայ երաժիշտ երեխաները այս անգամ համերգին մասնակցելու են միայն որպես ունկնդիրներ) ցանկացել են եվրոպացի երեխաներին ավելի տեղեկացնել Սիրիայի իրենց տարեկից քրիստոնյա հավատակիցների ներկա ծանր կացությանը, ահազանգ հնչեցնել գերմանական բարեգործական շրջանակների և իշխանությունների համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի մամուլի հանձնախմբից, Գերմանական լրատվական միջոցները արդեն լայնորեն անդրադարձել են հայ-գերմանական այս նախաձեռնությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |