Ծանրորդները պատրաստվում են փետրվարի 14-18-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը![]() 22 հունվարի 2013 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը Աբովյանում անցկացնում է այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը նշեց, որ հավաքին մասնակցում են երկրի ուժեղագույն 16 ծանրորդները: Նրանք պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը կայանալու է փետրվարի 14-18-ը: «Մենք հիմնականում աշխատում ենք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության վրա: Այս մարզումներից հետո, ևս մեկ անգամ էլ կհավաքվենք Աբովյանում, այնուհետև կկայանա երկրի առաջնությունը, որտեղ ի հայտ կգան ուժեղագույնները և կհրավիրվեն հավաքական»,- նշեց գլխավոր մարզիչը: Դրանից հետո ծանրորդները պատրաստվելու են ապրիլի 8-14-ը Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |