Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես տնտեսության բաժնին![]() 22 հունվարի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրն այսօր արդեն տեղադրված կլինի նրա պաշտոնական կայքէջում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական բաժնին. տնտեսագետների բավական մեծ ու արհեստավարժ թիմ է աշխատել: Արմեն Մարտիրոսյանը տնտեսության մասով նաև ընդգծեց. «Որևէ մեկը չկա, ով Րաֆֆի Հովհաննիսյանին կմեղադրի տնտեսության, խոշոր գործարանների ու հանքերի թալանի մեջ: Այն արատավոր բեռը, որն ունեն գրեթե բոլոր իշխանավորները, Րաֆֆի Հովհաննիսյանը չունի և դա նշանակում է, որ նա չի հիասթափեցնի»: Կուսակցության փոխնախագահն անդրադարձավ նաև ամեն ընտրությունից առաջ ընդդիմության հնչեցրած խոստումներին ու դրանց չիրականանալու փաստին.«Տերն ամեն անգամ գաթա չի ուտում, գետը գերան չի բերում, ամեն անգամ չի ստացվել, մի օր ստացվելու է, իսկ որ չի ստացվել, մեղավոր են բոլորը, տարբեր է մեղավորության չափը»: Ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման, ընտրացուցակների անճշտությունների մասին խոսելիս՝ Մարտիրոսյանը նշեց, որ իր վերջին տվյալները Ավանի ընտրություններից են, երբ դրանց մասնակցում էր գործընկերը՝ Ստեփան Սաֆարյանը: Ըստ Մարտիրոսյանի՝ դրանք չփայլեցին ազատությամբ ու թափանցիկությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |