Նախագահին ուղարկված Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին պատասխանել է Հովիկ Աբրահամյանը![]() 22 հունվարի 2013 - 12:22 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ՝ նախագահին ուղարկված նամակին պատասխանել է ԱԺ նախագահՀովիկ Աբրահամյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ պատասխանն իրենց չի բավարարում և չի առաջարկում խնդրի լուծում.«Արծարծված խնդիրները մնացել են չլուծված, բացառությամբ ԶԼՄ-ներին վերաբերող կետի. Հեռուստատեսությունը նախորդ ընտրությունների համեմատ ավելի ազատ է»: Խոսելով ընտրակաշառքը բացառելու մասին, Մարտիրոսյանն ասաց, որ որևէ կուսակցություն չունի օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու հնարավորություն և միայն այդպես է հնարավոր բացառել օրինախախտումները: «Եթե մեզ օրենսդրորեն տան այդ հնարավորությունը, մենք կաշխատենք, բայց դա իրավապահ մարմինների գործն է»: Անդրադառնալով հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Ինքս դժվար թե կարողանայի հացադուլ անել, նույնիսկ ծոմ չեմ պահել, բայց հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, եթե քաղաքացին որոշել է պայքարի այդ ծանր ձևն ընտրել, որը հակաօրինական չէ, ես նրան միայն առողջություն եմ մաղթում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |