ՄԻՊ գրասենյակ է դիմել ռուս ուղղափառ եկեղեցու քահանան

ՄԻՊ գրասենյակ է դիմել ռուս ուղղափառ եկեղեցու քահանան

PanARMENIAN.Net - Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկը: Նա հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սահմանափակում է իր մուտքը ցմահ դատապարտյալիների խուց:

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ՔԿՀ վարչակազմը քահանային թույլատրել է հանդիպել ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ դատապարտյալների հետ առանձին-առանձին, ինչը արդյունավետ չէ, քանի որ առանձին հանդիպումները խաթարում են այն դրական մթնոլորտը, ինչը ստեղծվում է երկու կամ ավելի անձանց հետ միաժամանակ աշխատելիս:

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել է քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու առաջացած խնդիրը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ քննարկման արդյունքում պարզ էր դարձել, որ ցմահ դատապարտյալների խուց ներս չթողնելու որոշումը պայմանավորված է եղել քահանայի անվտանգությունն ապահովելու հետ, քանի որ չորս հոգուց բաղկացած խցում միայն երկուսն են ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ, ինչը հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող էր դառնալ:

Աշխատանքային խմբի հետ քննարկման ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել քահանային հանդիպել ուղղափառ եկեղեցու հետևորդ երկու ցմահ դատապարտյալների հետ միաժամանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---