Պարույր Հայրիկյանը մտադիր է միանալ Անդրիաս Ղուկասյանին և հայտարարել հացադուլ![]() 22 հունվարի 2013 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ԱԻՄ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ապա ինքը կմիանա նրան: Հայրիկյանը այս կերպ փորձելու է համոզել Անդրաս Ղուկասյանին միասին ընդհատել հացադուլը: Հայրիկյանը նաև ասաց, որ դա իր համար դժվար չի լինի, քանի որ ինքը ժամանակ առ ժամանակ ծոմ է պահում: Նախագահի թեկնածուն նաև տեղեկացրեց, որ նախըտրական գործընթացից բողոք չունի, նրա միակ մտահոգությունն այն է, որ գործող նախագահը առավելություններ ունի մյուս թեկնածուների նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |