Արամ Հարությունյանը կհանի թեկնածությունը և հացադուլ կհայտարարի![]() 22 հունվարի 2013 - 13:32 AMT PanARMENIAN.Net - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը գալիք նախագահական ընտրություններում ծրագրային պայքարն անիմաստ է համարում: «Մրցակցությունն անիմաստ է, իսկ նա ով ծրագիր և դրույթներ է ներկայացնում՝ ծիծաղելի է: Այս ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, իսկ նա ով մնում է ընտրացուցակներում, լեգիտիմացնում է իշխանություններին: Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունը կնշանակի, որ անկախ էին: Իսկ այն թեկնածուներիը, ովքեր դեկորացիայի մաս էին, խիստ ճնշումների են ենթարկվելու »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արամ Հարությունյանը: Նախագահի թեկնածուն երկու ծրագիր ունի՝ մինիմում և մաքսիմում: «Մինիմում ծրագիրն այն է, որ բոլոր թեկնածուները դուրս գան ընտրապայքարից և Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ: Ես փետրվարի 8-ին՝ ժամը 5-ին, կհանեմ իմ թեկնածությունը: Ամսի 7-ից՝ ժամը 5-ից նստելու եմ հացադուլի ԿԸՀ-ի դիմաց և պահանջելու եմ, որ բոլորը հանեն թեկնածությունը»,- հայտարարեց Արամ Հարությունյանը: Նա նաև ներկայացրեց օր մաքսիմում ծրագիրը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ևս հանում է իր թեկնածությունը և գնում հանգստի: «Ես ուզում եմ, որ Հայատսանի չորրորդ նախագահը մնա Հայաստանում»,- նկատեց նախագահի թեկնածուն: Ըստ նրա՝ Հայստանում որևէ մեկը իրավիճակը հստակ չի գնահատում: Ընտրություններին մասնակցելու Արամ Հարությունյանի նպատակն այն էր, որ ինքը ասի այն, ինչ բոլորը գիտեն, բայց չեն բարձրաձայնում: «Ես առաջադրվել եմ, որ բարձրաձայնեմ ստեղծված իրավիճակի մասին և տամ լուծումներ: Իսկ լուծումը այն է, որ Սերժ Սարգսյանին թողնենք միայնակ»,- եզրափակեց նախագահի թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |