Րաֆֆի Հովհաննիսյանի դեռ նոր գործարկված կայքի վրա արդեն հաքերային հարձակում է եղել (վիդեո) 22 հունվարի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը ակտիվ տարվում է նաև էլեկտրոնային տիրույթում: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կայքից բացի կա նաև հայելային տարբերակը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի էջ: Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ երեք օր է ինչ գործում է կայքը, և արդեն հաяերային հարձակում է եղել: Բարեբախտաբար հնարավոր է եղել կանխել այն: «Նպատակն այն է, որ մարդիկ իրազեկվեն, որ ամեն ինչ կանխորոշված չէ և կարողանանք մարդկանց հանել տներից և բերել ընտրատեղամաս»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Քարոզարշավի մեկնարկը նա դրական գնահատեց: «Երեկ՝ քարոզարշավի առաջին օրը հատուկ հրավեր չէինք տարածել, սակայն բավական մարդաշատ էր: Սա քարոզարշավ է թե փողոցներում, թե դռնեդուռ»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև նշեց, որ քարոզարշավը շատ ինտերակտիվ է ընթանում, կապ կա ընտրողների հետ, նամակներ են ստանում: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |