Ռագըփ Զարաքօլուն` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. Հայաստանն այս տարածաշրջանի Կուբան է![]() 22 հունվարի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարածաշրջանի Կուբան է: Կարծիքը թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուինն է, ով այսօր Երևանում մասնակցելով Ղարաբաղի հարցում Թուրքիայի տեսակետը թեմայով քննարկմանը Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքրոշման մասին նշեց. «Սա շատ ագրեսիվ վերաբերմունք է: Պատերազմի հրավեր: Ինձ հետաքրքիր է` Մինսկի խումբն ինչ է մտածում»: Զարաքօլուն ընդգծեց, որ Թուրքիայում աշխատում է ադրբեջանական մեծ լոբբի, հատկապես Արտաքին գործերի նախարարությունում: Ստեփանակերտի օդանավակայանն արդեն գրեթե պատրաստ է շահագործման, մինչդեռ Բաքուն շարունակ հայտարարում է, որ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները կործանելու գնով պաշտպանելու է իր «տարածքային ամբողջականությունը»: Հայկական կողմի պատասխանը միանշանակ է` օդանավակայան ունենալը ԼՂՀ ինքնորոշված ժողովրդի իրավունքն է, կենսակարևոր միջանցք, որով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարողանան 21-րդ դարում կառուցել իրենց կյանքը` գոյություն ունեցող միջազգային սկզբունքների համաձայն: Այժմ օդանավակայանում լուծվում են տեխնիկական, նավիգացիոն խնդիրներ, որոնք կապված են փոխադրումների սպասարկման, ավիափոխադրումների ստանդարտների ապահովման հետ: ԼՂՀ և ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ այդ աշխատանքների ավարտից հետո, կսկսվի չվերթերի իրականացումը` անկախ Ադրբեջանի սպառնալիքներց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |