Ֆիլիպինները մտադիր են դատարանի միջոցով Չինաստանից ետ ստանալ Հարավչինական ծովում գտնվող վիճելի տարածքները

Ֆիլիպինները մտադիր են դատարանի միջոցով Չինաստանից ետ ստանալ Հարավչինական ծովում գտնվող վիճելի տարածքները

PanARMENIAN.Net - Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են դատարանի միջոցով Չինաստանից ետ ստանալ Հարավչինական ծովում գտնվող վիճելի տարածքները, հաղորդում է Associated Press-ը: Նման հայտարարությամբ հունվարի 22-ին հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ալբերտ դել Ռոսարիոն:

Դել Ռոսարիոյի խոսքով, ֆիլիպինյան իշխանությունները սպառել են խաղաղ բանակցություններին ուղղված գրեթե բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները: Հույսն այժմ ՄԱԿ-ի արբիտրաժի վրա է, որի վերջնագիրը կընդունվի միջազգային հանրության կողմից:

Չինաստանի և Ֆիլիպինների վեճի առարկան Սկարբորո խութի կղզիներն են, ինչպես նաև Սպարտլի արշիպելագը, որը, համարվում է, որ հարուստ է նավթով ու գազով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---