ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄՈՏԱԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ17 փետրվարի 2003 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Ես բավականին լավատեսորեն եմ վերաբերվում մոտակա հինգ տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծման հավանականությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հասարակական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Սակայն դա այն հարցը չէ որտեղ կարելի է ինչ-որ բան միանշանակ հավաստել կամ խոստանալ, ավելացրել է նա: Խաղաղ կարգավորումը, նշել է նախագահը, չի կարող կախված լինել միայն հայկական կողմից: Նրա խոսքերով, կարգավորման վերջնական ժամկետների մասին կարելի կլինի խոսել միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում: Ընդ որում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ լուծումը պետք է իր մեջ ներառնի փոխադարձ զիջումներ:Մեկնաբանելով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին որպես հակամարտության կողմ, Հայաստանի նախագահը առաջարկել է մտածել այն բանի շուրջ, թե ինչու հինգ տարի առաջ բանակցությունների սեղանին էր առաջարկությունը, որը մերժեցին երկու հայկական կողմերը եւ ընդունեց ադրբեջանականը, իսկ այսօր, հակառակը, կա ռաջարկություն, որն ընդունում են հայկական կողմերը եւ մերժում է ադրբեջանականը: Նրա խոսքերով, պատճառը այն ժամանակ Հայաստանի կողմից զբաղեցրած անորոշ դիրքորոշումն էր: «Այն ժամանակ Հայաստանը ասում էր, որ կընդունի ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի համար: Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի համար միեւնույն է, թե ինչ առաջարկ կլինի: Իսկ ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի կամ սեփական դիրքորոշում չունեցող Հայաստանի վրա, որը պատրաստ է մեր ժողովրոդի համար անբարենպաստ որոշում ընդունել ճնշման դեպքում, շատ ավելի հեշտ է»,- նշել է Քոչարյանը: Նրա խոսքերով, իրավիճակը լիովին փոխվեց, երբ Հայաստանը հստակ հայտարարեց, որ ինքն անտարբեր չէ, իր մոտեցումն ունի, որ պատրաստ է իր վրա վերցնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված դժվարությունները: Դրան, նշել է Հայաստանի նախագահը, նպաստել է նաեւ իր, Քոչարյանի անձը, որը հնարավորություն էր ընձեռնում ներկայացնել միանգամից երկու կողմերը բանակցային գործընթացում: Միջազգային հանրությունը արդեն գործ ունի ոչ թե չճանաչված պետության եւ տատանվող Հայաստանի հետ, այլ ամբողջ հայ ժողովրդի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի արտահայտած միացյալ դիրքորոշման հետ, նշել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |