ԱԻՆ. Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցուն վտանգ չի սպառնում

ԱԻՆ. Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցուն վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Եղվարդ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովհանից ահազանգ է ստացվել, որ եկեղեցու պատերը փլուզվում են:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ գմբեթից մի քար է ընկել: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները: Տեղեկացվել են քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների ԱԻՆ ՃԿԿ-ի հետ փոխհամագործակցության պատասխանատուները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---