Թուրքիայի խորհրդարանում Դինքի սպանությունը հետաքննելու պահանջով միջնորդագիր է ներկայացվել![]() 22 հունվարի 2013 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենն ու նրա կուսակիցները խորհրդարան միջնորդագիր են ներկայացրել՝ պահանջելով հետաքննություն սկսել Դինքի սպանության վերաբերյալ։ «Ակօս»-ը տեղեկացնում է, որ կուսակցությունը նշել է Դինքի սպանության հարցում պաշտոնյաների թույլ տված անփութության մասին և, որ սպանության կանխամտածված իրագործման հարցում որևէ պաշտոնյայի հանդեպ հետաքննություն չի իրականացվել։ «Սպանությանը հաջորդած դատավարության ընթացքը, գաղափարական խտրականությունը ժողովրդի հոգում խոր վերք է բացել»,-ասված է խորհրդարանին ներկայացված փաստաթղթում։ Միջնորդագրում նշվում է, որ արդարությունը պետք է վերականգնվի, պետք է հաղթահարվեն դատական համակարգում եղած խնդիրները և բացահայտվեն սպանության խորը կապերը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |