ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒՆԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՇԱՆՍ

PanARMENIAN.Net - Տանուլ տալով հուլիսի 18-ին կայացած առաջին խաղը Նորվեգիայի հետ 2:0 հաշվով, Սամվել Պետրոսյանի սաները թվում էր թե հրաժեշտ տվեցին քառորդ եզրափակիչ դուրս գալու բոլոր հույսերին: Սակայն հոգեպես ամրապնդվելով մեր հավաքականը հուլիսի 20-ին ոչ ոքի խաղաց Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլում: Ինչպես հաղորդում է UEFA.com պաշտոնական կայքը առաջին խաղակեսում առավելությունը անգլիացիներինն էր, այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականը գրագետ պաշտպանություն ցույց տվեց, երբեմն անցնելով հակագրոհների: Խաղի ավարտից 18 րոպե առաջ, անգլիացիներին հաջողվեց այնուամենայնիվ արդյունավետ գրոհ ձեռնարկել եւ Մեթյու Միլիսի ճնշման տակ Պետրոսյանը գոլ խփեց սեփական դարպասներին: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը չընկճվեց եւ 15 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլ Լոմբեն վերկանգնեց հաշվի հավասարությունը: Հայաստանի հավաքականի վճռորոշ խաղը տեղի կունենա հուլիսի 23-ին Ֆրանսիայի հավաքականի հետ: Նշենք, որ մեր ենթախմբի բոլոր հավաքականները ունեն քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն: Այսօրվա դրությամբ մրցաշարային աղյուսակը այսպիսին է` 1.Ֆրանսիա-4 միավոր, 2.Նորվեգիա-3 միավոր, 3.Անգլիա-2 միավոր, 4.Հայաստան-1 միավոր:


 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---