ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի Հայաստանի հետ կրթական ոլորտի համագործակցությունը22 հունվարի 2013 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները: Քերըն Հիլլարդը նշել է, որ հաստատվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը, որը, հիմք ընդունելով Հայաստանում կրթական բարեփոխումների հաջողված պատմությունը, նախատեսում է շարունակել կրթական ոլորտի համագործակցությունը՝ ներառելով նոր ուղղություններ: Շեշտելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, նախարարը կարևորել աշխատաշուկայի զարգացմանը միտված համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Փոխադարձ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկին: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է հատկապես համագործակցությունը բարձրագույն կրթության և միջհամալսարանական կապերի ամրապնդման ոլորտում: Որպես այս ոլորտում համագործակցության հաջողված օրինակ՝ նշվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումը: Անդրադարձ է կատարվել նաև կրկնակի դիպլոմների, որակավորումների փոխճանաչման և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային հավատարմագրման խնդրին: Նշելով, որ Հայաստանը ներգրավված է Եվրոպական կրթական տարածքում, նախարարը միաժամանակ կարևորել է ամերիկյան կրթական ծրագրերով հավատարմագրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի կրթական ծառայությունների որակի բարելավման համար ու կնպաստի համակարգի միջազգայնացմանը: Նշվել է, որ հեռանկարային ուղղությունները կարող են հստակեցվել մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը |