Հարավսլավիայի վերջին թագավորի մասունքները ԱՄՆ-ից տեղափոխվել են Սերբիա

Հարավսլավիայի վերջին թագավորի մասունքները ԱՄՆ-ից տեղափոխվել են Սերբիա

PanARMENIAN.Net - Հարավսլավիայի վերջին թագավորի՝ Պետրոս 2-րդ Կարագեորգևիչի, մասունքները ԱՄՆ-ից տեղափոխվել են Սերբիա, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Թագավորը հեռացել էր Բելգրադից այն բանից հետո, երբ նացիստական զորքերը Երկրորդ համաշխարհայինի սկզբում շրջափակել էին Հարավսլավիան:

Պատերազմից հետո թագավորը սոցիալիստական Հարավսլավիա չի վերադարձել: Պետրոս 2-րդի որդին՝ իշխան Ալեքսանդրը, ցանկացել է, որպեսզի հոր մասունքները թաղվեն թագավորական գերեզմանատանը, որը Սերբիայի կենտրոնական հատվածում է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---