ՀԿ-ներ. Իշխանությունները պարբերաբար ձախողում են ազատ և արդար ընտրությունների անցկացումը![]() 22 հունվարի 2013 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են, սակայն ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ընկալմամբ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար ձախողում են ազատ և արդար ընտրությունների իրականացումը: Այս մասին հայտարարություն են տարածել մի քանի հասարակական կազմակերպություններ: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Իրավունքի Եվրոպա միավորման», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության, «Իրավունքի գերակայություն» կազմակերպության և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», հետազոտության և մոնիտորինգի արդյունքում բացահայտվել է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն ու լեգիտիմությունը հարցականի տակ դնող բազմաթիվ հիմնախնդիրներ պայմանավորված են հենց ՀՀ ընտրական օրենսգրքով: 2012 թ. նոյեմբերին այս ՀԿ-ները ՀՀ ազգային ժողով են ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, ինչը պատշաճ կերպով քննության չի առնվել: Իշխող կուսակցությունն ակնհայտորեն շահագրգիռ չէր վերանայելու հակասական օրենսդրությունը, ինչի մասին է վկայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների կատարման թերացումը և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած առաջարկների դիտարկման նպատակով հրավիրված ազգային ժողովի նիստի վիժեցումը: Հունվարի 11-ին ՀԿ-ները դարձյալ դիմել են ՀՀ ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին և որոշ պատգամավորների` կոչ անելով ցուցաբերել քաղաքական կամք և պատասխանատվություն իրենց ընտրողների առջև և հրավիրել արտահերթ նստաշրջան` ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով` հրապարակելու ստորագրված ընտրացուցակները: ՀԿ-ների կողմից ներկայացվող առաջարկություները նախատեսում են կատարել փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 11-ի 1-ին մասում (ապահովել ընտրողների ցուցակների հրապարակումը համապատասխան տեղամասերում և ինտերնետի միջոցով` ներառյալ գրանցումից դուրս եկածներինը և լրացուցիչ ցուցակները), հոդված 13-ում (կազմել և հրապարակել ցուցակներ և՛´ իրենց նախկին հասցեից դուրս գրված, և՛նոր հասցեում գրանցված ընտրողների համար), հոդված 31-ի 1-ին մասում (դիտորդների և լրատվամիջոցների համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը) և 33-րդ հոդվածի 1-ին մասում (վստահված անձանց համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը): Սույն միջոցառումները չեն պահանջում նախապատրաստական մեծածավալ աշխատանք և չեն կարող առաջացնել ցնցումներ ընտրական գործընթացներում: «Դրանք ընդամենը պահանջում են քաղաքական կամքի դրսևորում՝ վերականգնելու ընտրական գործընթացների նկատմամբ խաթարված վստահությունը Հայաստանում»,- ասված է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |