«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը![]() ![]() PanARMENIAN.Net - «Եվրատեսլի 2013»-ում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Այդ մասին հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում: Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հենց «Դորիանս»-ի մեներգիչն է ներկայացնելու մեր երկիրը, սակայն Սուջյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրը: Նշենք, որ հայաստանյան ներկայացուցչին ներքին ընտրությամբ ընտրել է Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովը: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմո քաղաքում: Երգը, որը Սուջյանը կկատարաի մրցույթին, կընտրվի sms-քվեարկությամբ ու մարտի 2-ին կհայտարարվի Հանրայինի ուղիղ եթերում: Երգերի հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը:Դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |