Ապրիլի 13-ին Վիկ Դարչինյանը կարող է հանդիպել Նոնիտո Դոնեյրի հետ![]() 23 հունվարի 2013 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) հետ պոտենցիալ մենամարտի թեկնածուները երեքն են: Բռնցքամարտիկի փրոմոութեր Բոբ Արումի կողմից մամուլին ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլի 13-ին երկրորդ թեթևագույն քաշային կարգում պոտենցիալ լավագույն բռնցքամարտիկի հետ կարող են մենամարտել Գիլյերմո Ռիգոնդոն, Աբներ Մարեսը կամ Վիկ Դարչինյանը, հաղորդում է badlefthook.com-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Նոնիտոյի հետ հաջորդը կմենամարտի այս քաշային կարգում մեկ այլ չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոն: Top Rank-ի ղեկավարը նշել է, որ HBO-ն արդեն հաստատել է հաջորդ մենամարտի ամսաթիվը: Դարչինյանը և Դոնեյրը հանդիպել են 2007-ին, և հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել: Պարտությունից հետո նա բազմիցս ցանկացել է ռևանշ անցկացնել, բայց Դոնեյրը հրաժարվել է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |