ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ22 հուլիսի 2005 - 08:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին համաձայնագարի գործողության ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՌԴ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ արձանագրության վավերացման մասին օրենքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ արձանագրությունը վավերացրել էր ՌԴ Դաշնության Խորհուրդը: Փաստաթղթին հավանություն են տվել 148 սենատորներ: Համաձայնագիրը ստորագրվել էր 1997 թվականի օգոստոսին 5 տարի ժամկետով եւ ըստ արձանագրության երկարացվում է լրացուցիչ հնգամյա ժամկետով: Սահմանվում է ՌԴ քաղաքացիների վերաբնակեցման կարգը, որոնք ցանկանում են կամովին թողնել Հայաստանը եւ վերաբնակվել Ռուսաստանում, եւ Հայաստանի քաղաքացիների վերաբնակեցման կարգը, որոնք ՌԴ-ից մշատական բնակության են մեկնում Հայաստան: Վերաբնակները ազատվում են անձնական ունեցավծքի եւ դրամական միջոցների ներկրման եւ արտահանման սահմանափակումներից, ինչպես նաեւ մաքսային վճարներից բնակության նոր վայր մեկնելիս: Համաձայնագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2004 թվականի մարտին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |