Վ.ՔԵՆՈՒԼ. ՄԻՆՉԵՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է թուրքական պատվիրակությանը Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Քենուլի գլխավորությամբ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նախարարները կարծիքներ են փոխանակել ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ միջազգային եւ տարածաշրջանային կառուցվածքների շրջանակներում: Հանդիպման ընթացքում կայացցել է կարծիքների մանրակրկիտ փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, կարեւորվել են խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելուն ուղղված հերթական բանակցությունները: Ասելով, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշմանը հակամարտության կարգավորման հարցում, Վեջդի Քենուլը նշել է, որ մինչեւ, որ ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, Թուրքիան հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ ցանկացած ոլորտում: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ադրբեջանում տարվող շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ խոշորամասշտաբ էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, Բաքու-Թբիլիսի-Կարսը եւ այլն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---